Մարզեր

Գավառ քաղաքը հյուրընկալել է Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքը հյուրընկալել է Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» նախաձեռնության շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Խամաճիկների պետական թատրոնի դերասանները հանդես են եկել Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ, որի ռեժիսորն է Աննա Էլբակյանը։

Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Թատերական երկամսյակ» նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանինն է և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում այս տարի Գավառում բեմադրվել է հերթական՝ 7-րդ ներկայացումը, որը դիտել են Գեղարքունիքի մարզի տարբեր հանրակրթական դպրոցների կրտսեր տարիքի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ։

Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար Երևանի Խամաճիկների պետական թատրոնի անձնակազմը խրախուսվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում