Աշխարհ

Հնդկաստանում հրավառության սարքեր արտադրող գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում հրավառության սարքեր արտադրող գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ

Առնվազն 25 մարդ է զոհվել Հնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում հրավառության սարքեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, պայթյունի պահին ֆաբրիկայի շենքում գտնվել է շուրջ 40 աշխատող։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ավերել է մի քանի արտադրական շինություն։ Տուծածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։

Արտակարգ պատահարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Սկսվել է հետաքննություն։ Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառ է դարձել անվտանգության կանոնների խախտումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում