Մարզեր

Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները

2 րոպեի ընթերցում

Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման և հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դպրոցականները, մանկավարժները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, անհատ քաղաքացիներ։

Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հատուկ տեխնիկայի կիրառմամբ իրականացրել են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

«Մարզի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների և համայնքային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ։

Կարևոր է նշել, որ նման կարգի աշխատանքները շարունակական են լինելու․ ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված է մաքրության և բարեկարգման օր, որի շրջանակում ևս կիրականացվեն հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում