Սպորտ

Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում 9-րդն ու 6-րդն են

1 րոպեի ընթերցում

Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում 9-րդն ու 6-րդն են

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը:

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում բարձրացրեց նախ 76 կգ, այնուհետ 80 կգ: Նա չկարողացավ բարձրացնել  82 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է:  Հրումում նա բարձրացրեց միայն 95 կգ: Երկամարտի 175 կգ արդյունքով` Յայլյանը գրավեց 9-րդ տեղը:

Տանզելա Գրիգորյանը երկու հաջող մոտեցում ունեցավ ու բարձրացրեց 74 կգ ու 78 կգ: Նա չկարողացավ գլխավերևում պահել 80 կգ: Այս ձևում նա 9-րդն է: Հրումում նա գլխավերևում պահեց 96 ու 101 կգ: Երկամարտի 179 կգ արդյունքով Տանզելա Գրիգորյանն իր առաջին Եվրոպայի առաջնությունում 6-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում