Աշխարհ

Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է

1 րոպեի ընթերցում

Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է

Ուկրաինայի ոստիկանությունը ոչնչացրել է Կիևում քաղաքացիների ուղղությամբ անկանոն կրակ բացած և պատանդներ վերցրած անհայտ անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, այս մասին նշել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Անհայտ անձը ոչնչացվել է ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում: Նշվում է, որ իրականացվում են անձի նույնականացման աշխատանքներ:

Փողոցում արձակած կրակոցների հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 10 անձ, այդ թվում՝ 1 երեխա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում