Տնտեսություն

ՊԵԿ նախագահը հանդիպել է փոքր հարկ վճարողներին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը հանդիպել է փոքր հարկ վճարողներին

Հարկ վճարողի օրվան ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է հարկ վճարելու մշակույթի ձևավորումն ու դրա նկատմամբ պատասխանատու և հոգատար մոտեցման ամրապնդումը՝ ընդգծելով հարկ վճարողների հետ ուղիղ շփումների նշանակությունը։

«ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը մեզ համար պարզապես ձևակերպումներ չեն․ դրանք մեր ամենօրյա աշխատանքի հիմքն են։ Մեր բոլոր փոփոխությունների կենտրոնում մարդն է, և հենց այդ պատճառով մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի բիզնեսին ավելի մոտ և գործընկերային կառույց դառնալու ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում տնտեսավարողներին ներկայացվել են վերջին տարիների հարկային և մաքսային բարեփոխումները, առաջիկա ծրագրերը՝ օրենսդրական փոփոխություններից և թվայնացումիցմինչև արհեստական բանականության կիրառումն ու օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվող նոր հնարավորությունները։

«Այս ամենի հիմքում նույն գաղափարն է՝ ստեղծել ավելի հարմար, կանխատեսելի և վստահելի միջավայր բիզնեսի համար»,-ընդգծել է Կոմիտեի ղեկավարը։

Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առանցքային է բաց ու անկեղծ հաղորդակցությունը հարկ վճարողների հետ:

«Երբ կա փոխվստահություն, պետությունն ու բիզնեսը դառնում են գործընկերներ։ Այդ ճանապարհին արդեն ունենք շոշափելի արդյունքներ՝ ներառյալ ստվերի էական նվազումը, որը ոչ միայն վարչարարության, այլևմտածելակերպի փոփոխության արդյունք է»,- նշել է ՊԵԿ նախագահը:

Հանդիպման ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ներկայացրել են առաջարկներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում