Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ապրիլի 18-23-ի եղանակի կանխատեսումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Կենտրոնի հրապարակած տվյալների, հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Ապրիլի 20-21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։