Ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, որոնք գործում են այլ երկրների օրակարգով․ վարչապետ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն անձանց բավականին հաստափոր տրցակ, որոնք, այդ մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վերջերս իր կողմից արված հայտարարությանը, թե Հայաստանում կան «ինոագենտներ» (խմբ․՝ այլ պետությունների շահերն ու հետաքրքրություններն առաջ մղող անձինք)։

Վարչապետը նաև նշեց, որ եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, ապա դա նշանակում է, որ նրանք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։  

«Կան մարդիկ, որոնք շատ մոտիկ են այդ գծին, եզրով քայլում են։ Երբ հատեն գծերը, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակը ունեմ՝ անուն-ազգանունով, կոնտակտներով։ Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English Español Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն