Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել իր հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել իր հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել իր հանդիպումն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է հանդիպումից հետո ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում։

«Հանդիպումը լավ է անցել, տարաձայնություններ չեն եղել։ Հնարավոր է, որ Դուք զարմանաք, բայց տարաձայնություններ չկան։ Կան փոխըմբռնում, համագործակցություն և ապագայի պլաններ։ Քննարկումների ժամանակ մենք խոչընդոտների չենք բախվել, և ես հույս ունեմ, որ խոչընդոտներ չեն էլ լինի»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված առևտրատնտեսական կապերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է փոխադարձ առևտուրը զարգացնելու անհրաժեշտությունը։ «Ես երկար ժամանակ է, ինչ ասում եմ՝ մեզ առևտուր է պետք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ընդլայնենք այդ համագործակցությունը։ Որքան գիտեմ, գործարարները, կառավարությունները և համապատասխան կառույցներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, և դա շատ լավ է։ Հարկավոր է շարունակել խորացնել այդ աշխատանքը՝ ի շահ երկու երկրների»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Սիմոնյանը նաև դրական է գնահատել նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների փոխադարձ այցերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում