Շիրակի մարզում աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են 8300 հեկտարով: Մարզում հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի համախառն բերքն ավելացել է 227,5 հազար ցենտներով։ Հատկանշական է բերքատվության աճը. աշնանացան ցորենի միջին բերքը 21.4 ց/հա-ից հասել է 31.7 ց/հա-ի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման կարգով մարզի 1546 շահառուի տրամադրվել է 264 մլն 437 հազար դրամ փոխհատուցում։

««Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրով 3021 շահառուի հետ կնքվել է աշնանացան ցորենի ցանքատարածության պայմանագիր»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն՝ ընդգծելով անասնաբուծության ոլորտի ձեռքբերումները, մասնավորապես՝ թռչնագլխաքանակի աճը շուրջ 80 հազար թևով և Աշոցք ու Ախուրյան համայնքների կողմից 67.4 մլն դրամ արժողությամբ շարժական սպանդանոցների ձեռքբերումը։ 

Միևնույն ժամանակ մարզում գործում են պետական աջակցության լայնածավալ ծրագրեր։ 2026 թվականի համար նախատեսված են նաև նոր փոխհատուցումներ՝ գարնանացան հացահատիկի յուրաքանչյուր հեկտարի համար 70 000 դրամ, իսկ կերային մշակաբույսերի համար՝ մինչև 110 000 դրամի չափով։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար