Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին Հայաստանի էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում. ՏԿԵ նախարար

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարվա ընթացքում շարունակվել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Այս պահին շահագործման ժամկետի երկարացման երկար ծրագրով միջոցառումներ են իրականացվում՝ ատոմակայանը հաջորդ 10 տարիների համար ևս էներգահամակարգում պահելու նպատակով»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ անցած տարվա ընթացքում  շարունակվել են Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի և ենթակառուցվածքների ծրագրի աշխատանքները։ «Այս մասով ունենք շուրջ 85 տոկոս կատարողական»,- ասել է Խուդաթյանը։

Հայաստանը մինչև 2036 թվականը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Կառավարությունը որոշել է կառուցել մոդուլային տեսակի ատոմակայան և այդ ուղղությամբ բանակցում է 5 երկրի հետ՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա։

Հայերեն English Русский Türkçe

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում