Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար

2 րոպեի ընթերցում

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է ցանկանում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա պատերազմական հանցագործություն է, հանցագործություն՝ մարդկության դեմ», - ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ (խմբ.՝ 1949 թ. ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար) «ընդհանուր Հոդված 1-ի համաձայն՝ բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և պարտադրել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը»։

«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այդ սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին», - հավելել է նա։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա մշտական կոչ կլինի բոլոր իրանցիների կողմից, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկենք այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են Իրանի ժողովրդի դեմ», - ընդգծել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Հարձակման հենց առաջին օրը սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հակամարտության ընթացքում զոհվեց Իրանի ռազմական և քաղաքական վերնախավը, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամադ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր