Անցած տարի ճանապարհաշինական ծրագրերով Հայաստանում նորոգվել և հիմնանորոգվել է 504 կիլոմետր ճանապարհ
1 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում ճանապարհաշինական ծրագրերով նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել է ընդհանուր 504 կմ երկարությամբ ճանապարհ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մեծ մասը, իհարկե, հիմնանորոգումներն են. 267 կմ ճանապարհ հիմնանորոգվել է, 184 կմ ճանապարհ միջին նորոգման է ենթարկվել և 57 կիլոմետր, որը հիմնականում Հյուսիս-հարավի հատվածն է, վերակառուցվել է նախորդ տարվա ընթացքում»,- մանրամասնել է Խուդաթյանը։
Նախարարը պարզաբանել է, որ նշված թիվը չի ներառում այն աշխատանքները, որոնք 2025 թվականի իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում ևս 265 կիլոմետր ճանապարհ կառուցվել և վերակառուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։