«Կորիզ»-ը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն մեկնարկեցին «Տարվա Ուսուցիչ 2026» համազգային մրցույթը

4 րոպեի ընթերցում

«Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի միջև պաշտոնապես ստորագրված փոխըմբռնման հուշագրով ապրիլի 16-ին հայտարարվեց առաջին համազգային ուսուցչական մրցույթը՝ «Տարվա Ուսուցիչ 2026»-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը նպատակ ունի բարձրացնել ուսուցչի դերը և հանրային հեղինակությունը, խթանել մասնագիտական զարգացումը, ձևավորել նոր որակի կրթական մշակույթ Հայաստանում։

Կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանի համոզմամբ՝ նախաձեռնության հիմքում բավականին մեծ բովանդակություն է, որը ուսուցիչներին կօգնի ոչ միայն առողջ մրցակցել, այլ նաև թարմացնել գիտելիքները՝ նպաստելով կամավոր ատեստավորման գործընթացին։

«Ութ առարկաների շրջանակում մեր սիրելի ուսուցիչները կկարողանան մասնակցել երկու փուլերից բաղկացած մրցույթների, որը կամփոփվի շքեղ շոու -մրցանակաբաշխությամբ։ Գլխավոր առաքելությունը կլինի մեծարել ուսուցչին, կարևորել նրա մասնագիտությունը և ցույց տալ հասարակությանը, որ նրանք, ում վստահում ենք մեր երեխաների կրթությունը, ունեն ամենից կարևոր մասնագիտությունը, և տարին գոնե մեկ անգամ պետք է կարողանանք վերադարձնել այն հարգանքը, որին արժանի են»,-ասաց Ալոյանը։

«Տարվա Ուսուցիչ 2026» մրցույթը կանցկացվի առցանց փուլերով՝ նորաստեղծ Teacher.koreez.am հարթակում՝ հայերենից, մաթեմատիկայից, տարրական առարկաներից, անգլերենից, ռուսերենից, պատմությունից, աշխարհագրությունից և կենսաբանությունից։

«Դասավանդի'ր հանուն Հայաստանի»-ի տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանի խոսքով՝ հիմնադրամը մրցույթի շրջանակում Koreez-ին աջակցելու է բովանդակության առումով։

«Մեր հիմնադրամն արդեն 10 տարի է՝ տարբեր ծրագրեր է իրականացնում պետական դպրոցներում։ Մեր հիմնական ծրագրի միջոցով ուղարկում ենք երիտասարդ մասնագետներ՝ հիմնականում մարզերի, գյուղերի դպրոցներում աշխատելու։ Որպեսզի աջակցենք իրենց, ունենք տարբեր կոնտենտային ծրագրեր։ Արդեն շատ մեծ բազա ունենք և աշխատում ենք այս հարթակի համար»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ներկայում աշխարհում և Հայաստանում արհեստական բանականությունն էական փոփոփոխություններ է մտցնում կրթության մեջ , վերանայվում է նաև ուսուցչի դերը։

«Կարծում եմ՝ այս տիպի համագործակցությունների ընթացքում մենք նաև կարող ենք միասին մտածել ավելի մեծ գաղափարների մասին, որպեսզի աջակցենք փոփոխություններին, որոնք կատարվում են արդեն և կբարդանան միայն տարիների ընթացքում»,-համոզմունք հայտնեց «Դասավանդի'ր հանուն Հայաստանի»-ի տնօրենը։

Ինչպես տեղեկացրեց Koreez կրթական ծրագրի հիմնադիր նախագահն, արդեն ապրիլի 16-ից հանրապետության ուսուցիչները կարող են գրանցվել մրցույթին, իսկ հունիս և հուլիս ամիսներին նախատեսվում են մրցութային երկու փուլերը։

Մրցանակաբաշխությունը նախատեսվում է արդյունքների ամփոփումից հետո՝ նոյեմբերին։ Հաղթողների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ։ Յուրաքանչյուր առարկայական ուղղություն կունենա լավագույն տասնյակ, իսկ ամեն ուղղությունից մեկ ուսուցիչ կարժանանա «Տարվա Ուսուցիչ 2026» տիտղոսին։

Հայերեն

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը