4 րոպեի ընթերցում
Ապրիլի 14-ին կայացել է միջազգային WhereToEat մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով Հայաստանի լավագույն ռեստորան է ճանաչվել Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե ռեստորանը՝ եզակի Հայաստանում և աշխարհում՝ որպես հայկական բարձր հեղինակային խոհանոց։ Հայաստանի լավագույն շեֆ խոհարար է ճանաչվել Ռենոմե ռեստորանի շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանը։ Տարբեր երկրների միջազգային հազարավոր ռեստորանների շրջանում Ռենոմեն ընդգրկված է նաև լավագույն 3 տասնյակում։
2013 թվականից իրականացվող այս վարկանշային մրցանակաբաշխությունը ռեստորանների ընտրությունը և գնահատումը կատարել է ազգային քվեարկության, միջազգային շորթ լիստերի և փորձագիտական վերլուծությունների հիման վրա։ Իրենց մասնագիտական գնահատականներով հանդես են գալիս հարյուրավոր հայտնի ռեստորատորներ, խոհարարներ, սոմելյեներ և գաստրոնոմիկ ոլորտը լուսաբանող լրագրողներ: Հաղթող թեկնածուները որոշվել են գաղտնի քվեարկությամբ:
«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել աշխարհի գաստրոքարտեզին։ Ռենոմեն պարզապես ռեստորան չէ․ այն հայկական հյուրընկալության, գաստրոնոմիայի և մշակույթի բարձրակետն է, որտեղ բոլորովին նոր համային փորձառությամբ կյանք են առնում հայկական լեռնաշխարհի մթերքները։ Ռենոմեն պատմություն է, և եթե որևէ մեկն այդ պատմությունը լսել ու փորձել է գոնե մեկ անգամ, նա ճանաչել է հայկական պատմությունն ու ժառանգությունը, մտքի թռիչքն ու ստեղծարարությունը, արժեքներն ու նորարարությունը։ Երեմյան ընկերությունների խումբը ստեղծել է Ռենոմեն՝ որպես նվեր Հայաստանին և իր հյուրերին»,- մրցանակաբաշխության օրը նշել է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի և հանրային կապերի տնօրեն Լուսինե Երեմյանը։ Նա նաև շեշտել է, որ մրցանակաբաշխությունը նոր ուժով ստեղծագործելու և ոգեշնչվելու ևս մեկ հնարավորություն է։
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին լավագույն 100 ռեստորանների ներկայացուցիչներ, ռեստորատորներ, շեֆ խոհարարներ, շեֆ հրուշակագործներ, սոմելյեներ, միջազգային լրատվամիջոցներ, ֆուդ քննադատներ և բլոգերներ։
Մրցանակաբաշխության արարողությանը նախորդել էր նաև լավագույն մասնակից ռեստորանների ներկայացուցիչների գալա ընթրիքը, որի շրջանակներում տարբեր երկրների լավագույն շեֆ խոհարարները հանդես են եկել հեղինակային հատուկ սեթ մենյուով։
Ընտրյալ 9 շեֆ խոհարարների շարքում էր նաև Ռենոմե ռեստորանի շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանը, ով ներկայացրեց իր հեղինակային ուտեստը՝ Սևանի սիգ, Սևանի խեցգետիններից ռավիոլի, թարխունի սաբայոն, կոմբուի և սպանախի էմուլսիա։ Այն խորհրդանշում է հայկական քաղցրահամ լեռնային ջրերում ապրող ձկնամթերքի խորը և նուրբ համերը, միջազգային համադրություններում դրանց առանձնահատկությունն ու ընդգծված ձեռագիրը․ համադրություն, որը պատմում է աշխարհի քարտեզին Հայաստանի հյուրընկալության զարգացման մասին։
20-ամյա Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանում ներկայացնում է 18 ռեստորան 13 հայեցակարգով, որոնց թվում են Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցը, Լիվինգսթոն բարձրակարգ ռեստորանը, Սմոքինգ Շեֆ, Կազա Նոստրա, Սիզընս, ՍանտաՖե, Կագայակի, Լավաշ, Շերեփ, Պանդոկ Երևան, Պանդոկ Երևան Գետափին, Երևանի Շաուրմա հայեցակարգերը։