Մարզեր

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի  և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ ապահովելով ավելի հարմարավետ և հասանելի տեղաշարժ բնակիչների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն  հայտարարել է մրցույթ՝ միասնական երթուղային ցանցերի ձևավորման նպատակով։ Արդյունքում՝ հաղթող են ճանաչվել համայնքների կողմից ստեղծված «Մարտունու համայնքային տրանսպորտ» և «Վարդենիսի տրանսպորտ» ՓԲԸ-ները։

Ըստ նախատեսված գործընթացի՝ Մարտունի  համայնքը ձեռք կբերի 19, Վարդենիս համայնքը՝ 27 նոր միկրոավտոբուս։

Նոր տրանսպորտային միջոցներով կիրականացվեն ինչպես միջմարզային, այնպես էլ ներհամայնքային ուղևորափոխադրումներ։

«ՀՀ ՏԿԵ նախարարությունն արդեն պայմանագրեր է կնքել ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում պետք է ներմուծվեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցները, և տրվի  ուղևորափոխադրումների գործընթացի մեկնարկը։ Ծրագիրը կարևոր քայլ է մարզում բնակչության շարժունակության բարելավման և համայնքների զարգացման ուղղությամբ»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում