Մարզեր

Սևանում սկսվել են ճանապարհների նորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Սևանում սկսվել են ճանապարհների նորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ընթանում են մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, գործընթացում ընդգրկված են Սևան քաղաքի մեկ տասնյակից ավելի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգման աշխատանքներ։

Աշխատանքների մեկնարկը տրվել է Խաղաղության փողոցից:

Դրանք ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում։

Աշխատանքներն ընդգրկում են 5780 քմ ասֆալտապատում և 10780գծմ ճաքալցում։

Ծրագրի պայմանագրային արժեքը 49 միլիոն 440 հազար դրամ է, որն ամբողջությամբ  հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում