Աշխարհ

Հնդկաստանի ջերմաէլեկտրակայանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ջերմաէլեկտրակայանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Հնդկաստանի Չհատիսգարհի նահանգում Vedanta Limited ընկերության ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Սակտի շրջանի ոստիկանապետը։

«Պայթյունի զոհերի թիվը հասել է 19-ի:17 մարդ մնում է հիվանդանոցներում», - ասել է ոստիկանապետ Փրաֆուլ Թհաքուրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Vedanta Limited-ի տնօրինությունը, Սակտի շրջանում գտնվող ջերմաէլեկտրակայանում պայթել է խողովակաշար, ինչից հետո  պայթյունի վայրի մոտ գտնվող աշխատողների վրա թափվել է 600 աստիճան գերտաքացած գոլորշին։

Կատարվում է արտակարգ պատահարի հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում