Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի տոնի առիթով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։

Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ և մեր պետական ինքնության կարևոր մաս են՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող ամենամեծ էթնիկ խմբերից մեկը։

Մեր Կառավարության ցանկությունն է, որ Հայաստանի եզդիների հաջողությունները շարունակաբար մեծանան։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք անում նաև եզդիաբնակ բնակավայրերում՝ ցանկանալով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած հատվածներում, կրթությունը լինի հասանելի և որակյալ, ենթակառուցվածքները լինեն պատշաճ մակարդակի, համայնքային, մշակութային կյանքը զարգանա, բարեկեցությունն աճի։ 

Այսօր՝ կիսելով բոլորիդ ուրախությունը, մենք  արձանագրում ենք, որ պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը, իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված  լեզվի, մշակույթի, եզդիական համայնքի ազգային դիմագծի պահպանմանը և զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր, հաջողությունների, երջանկության ու առատության տարի։ Սիրում եմ բոլորիդ։ Շնորհավոր Մալաքե Թաուս»,-ասված է ուղերձում։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել