Իրան

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

1 րոպեի ընթերցում

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Իրանում մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։

«Հարվածների է ենթարկվել շուրջ 160 մշակութային ժառանգության օբյեկտ, որոնք արտացոլում են ժամանակակից Իրանի քաղաքակրթությունը, պատմությունը և աշխարհագրությունը», - ասել է Ֆիրտուսին։

Նրա խոսքով՝ անբարենպաստ իրադրության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել միջազգային առաքելություններ ուղարկել երկիր՝ վնասը գնահատելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում