Իրան

Ղալիբաֆն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Ղալիբաֆն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը գլխավորում էր իրանական պատվիրակությունը Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում, երկիր վերադառնալուց հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք չեն տրվի որևէ սպառնալիքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը հրապարակել են իրանական լրատվամիջոցները։

Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված մեկնաբանություններին ի պատասխան՝ նա նշել է, որ «նման սպառնալիքները որևէ ազդեցություն չունեն իրանցիների վրա»։

«Եթե դուք կռվեք, մենք կկռվենք, եթե դուք տրամաբանական առաջարկ անեք, մենք տրամաբանական պատասխան կտանք», - ասել է Ղալիբաֆը՝ դիմելով Թրամփին։

«Մենք չենք տրվի որևէ սպառնալիքի։ Եթե ​​նրանք կրկին փորձեն մեր վճռականությունը, մենք նրանց ավելի մեծ դաս կտանք», - հավելել է պաշտոնյան։

Ղալիբաֆը հիշեցրել է, որ Թեհրանը հենց սկզբից ասել է, որ «չի վստահում ամերիկացիներին», և որ նրանք պետք է «վաստակեն» Իրանի վստահությունը, քանի որ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակվել են Իրանի վրա։

2026 թ․ փետրվարի 28-ին սկսված պատերազմը և 2025 թ. հունիսի 12-օրյա պատերազմը սկսվել են այն ժամանակ, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Իրանը և ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադար են հայտարարել ապրիլի 8-ի գիշերը, սակայն Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններն ապրիլի 12-ին ավարտվել են առանց որևէ համաձայնության։

Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտարարել է, որ զինված ուժերը ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում