Հայաստան

Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։

Ապրիլի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում