Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ–Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվել են էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաև առողջապահության, կրթության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

Ուսանողները տվել են իրենց հետաքրքրող հարցերը՝ աշխարհաքաղաքական զարգացումների, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում