ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նման քննարկում անցկացնելու համար խմբակցությանն է դիմել «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամ Հայկ Դորունցի խոսքով երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձինք են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով:

Նա ընդգծել է, որ համակարգային փոփոխությունների միակ իրական երաշխիքը հասարակական պահանջն է, որը պետք է ձեւավորվի բաց եւ հրապարակային քննարկումների միջոցով:

Նախաձեռնության անդամների կարծիքով սահմանադրական եւ իրավական փոփոխությունների շուրջ համախմբումը կարող է դառնալ քաղաքական գործընթացների նոր օրակարգի հիմք:

Սահմանադրական փոփոխությունների առաջնահերթությունը կարեւորել են նաեւ մյուս մասնակիցները:

Հայերեն Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ