Ռուսաստան

Վլադիկավկազում հրատեխնիկայի պահեստում պայթյունից 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Վլադիկավկազում հրատեխնիկայի պահեստում պայթյունից 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել

ՌԴ Վլադիկավկազ քաղաքում հրատեխնիկայի պահեստում պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մարդու մարմին։

Հրշեջ-փրկարարների կողմից փրկվել է երկու մարդ։  

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ հրատեխնիկայի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 10-ի առավոտյան։ 14 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 երեխա։ Բոլորը հոսպիտալացվել են և բուժօգնություն են ստանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում