Իրան

Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սթարմերի՝ Կատար այցի ընթացքում։

Նշվում է, որ Սթարմերը ներկայացրել է Պարսից ծոցի երկրների և ռազմական պլանավորողների հետ իր քննարկումները՝ կապված Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու անհրաժեշտության հետ, ինչպես նաև Բրիտանիայի ջանքերը՝ համախմբելու գործընկերներին և համաձայնության գալու նեղուցի բացման կենսունակ ծրագրի շուրջ։  

Ինչպես նշել են Դաունինգ սթրիթում, քաղաքական գործիչները համաձայնել են, որ «այժմ, երբ գործում է հրադադարի ռեժիմը և նեղուցը բացելու համաձայնություն կա», սկսվել է լուծում գտնելու հաջորդ փուլը:

ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Կողմերը պետք է բանակցություններ վարեն Պակիստանում՝ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում