Թրամփն Իսրայելին խնդրել է նվազեցնել Լիբանանին հարվածները. Նեթանյահուն արտոնել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում՝ Պակիստանում Իրանի հետ խաղաղության բանակցություններին ընդառաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հեռախոսային հարցազրույցում։

«Ես խոսել եմ Բիբիի (խմբ.՝ Նեթանյահուի) հետ, և նա պատրաստվում է զուսպ վարվել։ Ես պարզապես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի զուսպ լինենք», - ասել է նա։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և Իսրայելը կշարունակի հարվածել Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման զինյալներին, մինչև Իսրայելի հյուսիսում անվտանգությունը վերականգնվի։

Միևնույն ժամանակ Նեթահյահուն հայտարարել է, որ թույլատրել է Լիբանանի հետ «հնարավորինս շուտ» ուղիղ բանակցություններ սկսել՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու և կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով։

Ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով առնվազն 303 մարդ է զոհվել։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1888-ի, իսկ վիրավորներինը՝ 6092-ի։

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres