Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկումների առանցքում են եղել երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում