Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի դեսպանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման համար»,- նշել է ՀՀ նախագահը։

Դեսպան Բոկոնտաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանն ու համագործակցության հետագա ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և ընդլայնման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայման։

Շեշտվել է նաև միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համադրված դիրքորոշումների ձևավորման և աջակցության ապահովման նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։

Հայերեն العربية

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել