Քաղաքականություն

Փաշինյանը բացառեց համաժողովրդական հանրաքվեից բացի այլ ճանապարհով նոր Սահմանադրության ընդունումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը բացառեց համաժողովրդական հանրաքվեից բացի այլ ճանապարհով նոր Սահմանադրության ընդունումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել ոչ համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է: Գործող Սահմանադրությամբ է, որ որոշ հոդվածներ կարող են փոխվել նաև խորհրդարանում քվեարկության միջոցով»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց՝ նաև իրենց թիմի ներսում քննարկումներ են գնում՝ արդյոք պե՞տք է խորհրդարանին Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություն իրականացնելու լիազորություն վերապահել, թե՞ ոչ։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը պատրաստ է, բայց այն պետք է քննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում