Իրան

Ամերիկյան զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ամերիկյան նավերը, ինքնաթիռները և զինվորական անձնակազմը «կմնան Իրանում և դրա շրջակայքում» այնքան ժամանակ, մինչև Թեհրանի հետ ձեռք չբերվի «իրական համաձայնագիր» և այն լիովին չպահպանվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social-ում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մասշտաբային գնդակոծություն կսկսվի։

«Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, որի հավանականությունը չափազանց քիչ է, ապա կսկսվի ավելի մասշտաբային, ավելի լավ և ավելի ուժեղ գնդակոծություն, քան երբևէ», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ չնայած հակառակ «կեղծ հռետորաբանությանը»՝ դեռ վաղուց համաձայնություն է եղել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ Հորմուզի նեղուցը պետք է լինի «բաց ու անվտանգ»։

Թրամփը նաև նշել է, որ ամերիկացի զինվորականներն այժմ վերազինվում են և հանգստանում՝ սպասելով «հաջորդ նվաճմանը»։

ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնություն են ձեռք բերել ապրիլի 8-ին։ Առաջիկայում նախատեսվում են նրանց բանակցությունները Պակիստանում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում