Թրամփը սպառնացել է 50% մաքսատուրքեր սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ 50% մաքսատուրքեր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք զենք կմատակարարեն Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

«Այն երկիրը, որը զենք կմատակարարի Իրանին, անմիջապես 50% մաքսատուրքերի կենթարկվի ԱՄՆ արտահանվող ցանկացած և բոլոր ապրանքների համար», - գրել է նա։

Թրամփը նշել է, որ այդ մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում անմիջապես և ենթակա չեն բացառությունների։

Իրան

Թրամփը պնդում է, որ Իրանն ուրան չի հարստացնի, իսկ գետնի տակ մնացած ուրանը դուրս կբերվի

Հայերեն Русский