Թրամփը պնդում է, որ Իրանն ուրան չի հարստացնի, իսկ գետնի տակ մնացած ուրանը դուրս կբերվի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուրան չի հարստացնի, ԱՄՆ-ն «սերտորեն» կաշխատի Իրանի հետ, երկրից դուրս կբերի ամերիկյան B-2 ռմբակոծիչների հարվածներից հետո գետնի տակ մնացած ամբողջ միջուկային «փոշին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Իրանում ուրանի հարստացում չի լինի», - պնդել է Թրամփը՝ չնայած այն բանին, որ Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկում նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքը։

Իրան

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ին փոխանցված 10 կետից բաղկացած ծրագրի մանրամասները

ԱՄՆ նախագահի խոսքով՝ արբանյակային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո ոչինչ դուրս չի բերվել։ Թրամփը նկատի ունի 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների ռմբակոծությունը, որից հետո վերջ դրվեց Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմին։

Թրամփը նաև նշել է, որ ըստ ԱՄՆ-ի գնահատման՝ Իրանում տեղի է ունեցել «ռեժիմի շատ արդյունավետ փոփոխություն»։

Նա նաև հայտնել է, որ Իրանի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները կմեղմացվեն։

Ավելի վաղ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած առաջարկ էր ներկայացրել Իրանին, որից հետո Իրանը 10 կետից բաղկացած իր սեփական առաջարկն էր ներկայացրել Վաշինգտոնին։

«15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել», - հավելել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են, որ համաձայնել են երկշաբաթյա հրադադարի, որի ընթացքում բանակցություններ կվարեն։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս