ՄԻՊ նախաձեռնությամբ քննարկվել են բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական հարցերը

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուղիղ երկխոսություն. բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական խնդիրները» խորագրով քննարկում, որը համախմբել է պետական մարմինների ներկայացուցիչներին, շահառու կանանց և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շնորհավորելով կանանց տոնի առթիվ և ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ որպես խնդիրների բարձրաձայնման և լուծումների ձևավորման արդյունավետ հարթակ։

Պաշտպանը նշել է, որ միջոցառման օրը պատահական չի ընտրվել․ բռնի տեղահանված անձանց խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի հաստատության ուշադրության կենտրոնում։

«Այս խնդիրների լուծումները չեն կարող լինել մեկօրյա․ անհրաժեշտ են շարունակական և երկարաժամկետ մոտեցումներ», – ընդգծել է Անահիտ Մանասյանը՝ կարևորելով երկխոսության հարթակների ստեղծումն ու զարգացումը։

Մարդու իրավունքերի Պաշտպանն իր խոսքում նաև ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ վերջիններս ոչ միայն բարձրաձայնում են խնդիրները, այլև ակտիվորեն ներգրավված են լուծումների որոնման գործընթացում։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին իսկ օրերից ներգրավված է բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման գործընթացում՝ իրականացնելով մշտադիտարկումներ, այցելություններ և համագործակցություն պետական մարմինների հետ։ Արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ լուծումներ, սակայն առաջնահերթ է համակարգային և երկարաժամկետ մեխանիզմների ձևավորումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ պետական ծրագրերի հիմքում դրված է ինտեգրման տրամաբանությունը, իսկ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները իրականացվում են ամենօրյա ռեժիմով։

Քննարկումը վարել է Պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը։

Քննարկումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով․ տեղահանված կանայք բարձրաձայնել են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ ուղղելով հարցեր Մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։

Քննարկման առանցքային թեմաներն են եղել՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, զբաղվածության, բնակարանային ապահովման խնդիրները, բռնի տեղահանված անձանց նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները, ինտեգրման երկկողմանի գործընթացի կարևորությունը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ ձևավորված այս հարթակը կդառնա շարունակական երկխոսության նոր ձևաչափ՝ նպաստելով ինչպես նոր լուծումների մշակմանը, այնպես էլ արդյունավետ համագործակցության խորացմանը։

 

 

 

 

Հայերեն

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում