Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում

3 րոպեի ընթերցում

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծն ապրիլի 7-ին քննարկվել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծով բովանդակային փոփոխություն չի առաջարկվում, այլ ընդամենը, հաշվի առնելով մեծածավալ փոփոխությունների իրականացման համար պահանջվող աշխատանքները, առաջարկվում է անցումային դրույթները հստակեցնել։

Ըստ նախարարի՝ քննարկվող նախագծով կարգավորում է անցումային ժամանակահատվածում ընդունելության գործընթացի կազմակերպումը, որը կմնա անփոփոխ մինչև 2030 թվականը։ Նոր օրենքի համաձայն՝ նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերն արդեն պատրաստ կլինեն ընդունելության նոր համակարգին անցմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երկրորդ կարգավորումը վերաբերում է բուհերի կառավարմանը, մասնավորապես՝ ռեկտորների ընտրության գործընթացին, որտեղ ևս որոշակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են առաջարկվում։

Նշվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի սահուն կիրարկման համար անհրաժեշտ անցումային դրույթների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ապահովել գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման ընթացիկ գործընթացների կարգավորումը՝ նախքան նոր օրենքի կիրարկումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրմանը՝ մինչ նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն