Ջերմոցների և ջրավազանների համար տուրքը էապես կնվազեցվի. ԱԺ-ում քննարկվեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով առաջարկվում է էապես նվազեցնել ջերմոցների և գյուղատնտեսական նշանակության ջրավազանների կառուցման համար սահմանված տուրքերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նշեց, որ գործող կարգավորմամբ ջերմոցների և ջրավազանների կառուցումը դիտարկվում է որպես սովորական շինարարություն, ինչի արդյունքում կիրառվում են բարձր դրույքաչափեր և գոտիականության գործակիցներ։

Պատգամավորի համոզմամբ՝ այս իրավիճակը խոչընդոտում է ներդրումներին։

«Օրինակ՝ 1.5 հեկտար մակերեսով ջերմատուն կառուցելու համար նախկինում 100 հազար դրամի փոխարեն այժմ պետք է վճարվի մոտ 5 միլիոն դրամ, ինչը ակնհայտորեն խոչընդոտում է ներդրումների իրականացմանը»,-ասաց պատգամավորը։

Վարդանյանն ընդգծեց, որ առաջանում է հակասություն՝ մի կողմից պետությունը սուբսիդավորում և խրախուսում է ջերմոցների զարգացումը, մյուս կողմից՝ բարձր տուրքերով բարդացնում է այդ գործընթացը։

Նրա խոսքով՝ նույն խնդիրը վերաբերում է նաև ջրավազաններին, որոնք կարևոր են ոռոգման համակարգի զարգացման համար։

Նախագծով առաջարկվում է այս ոլորտների համար սահմանել բացառություն՝ նվազեցնելով շինթույլտվության տուրքերը, ինչը, ըստ պատգամավորի, կնպաստի ներդրումների աճին։

Վարդանյանը նշեց նաև, որ հարցը քննարկվել է համայնքների ղեկավարների հետ, և նրանք կարծում են, որ տուրքերի նվազեցումը չի վնասի համայնքների եկամուտներին, այլ հակառակը՝ կխթանի տնտեսական ակտիվությունը։

«Հենց այս պահին ավելի քան 25 միլիոն դոլարի ներդրում սպասում է այս կարգավորմանը»,- եզրափակեց Վարդանյանը։

Նախագծով առաջարկվում է սահմանել առանձին դրույքաչափեր․ ջերմոցների և գյուղատնտեսական ջրավազանների համար՝ յուրաքանչյուր 1 հեկտարի (10,000 քմ) հաշվով 400 հազար դրամ, այլ մակերեսների դեպքում՝ նույն դրույքաչափը հաշվարկվում է համամասնորեն, այս գումարը բազմապատկվում է նաև տվյալ տարածքի գոտիականության գործակցով։

Հայերեն

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը