Ռուսաստան

Դաղստանում նոր տեղատարափ անձրևներ են կանխատեսվում

1 րոպեի ընթերցում

Դաղստանում նոր տեղատարափ անձրևներ են կանխատեսվում

Դաղստանում, որը վերջին օրերին տեղատարած անձրևների հետևանքով հեղեղումների կենտրոն է դարձել, ապրիլի 8-ին և 9-ին կրկին սպասվում է եղանակի հետագա վատթարացում՝ հորդառատ անձրևների և քամու տեսքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսասանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մասնավորապես, կանխատեսվում են տեղատարափներ՝ վայրկյանում մինչև 22-27 մետր արագությամբ քամիներով։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի նոր բարձրացում, իսկ լեռներում հնարավոր են սելավներ։

Մարտի 28-ին և ապրիլի 4-5-ին տեղացած հորդառատ անձրևները Դաղստանում հանգեցրել են մասշտաբային հեղեղումների։ Ջրածածկ են եղել տնտեսությունները, ճանապարհներն ու էլեկտրական ենթակայանները, ինչի հետևանքով սահմանափակվել է էլեկտրամատակարարումը գրեթե երկու տասնյակ շրջաններում։ Արտակարգ դրություն է հայտարարվել Մախաչկալայում, Խասավյուրտում, Բույնակսկում և մի շարք այլ շրջաններում։

2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում