Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած նավթի և գազի ճգնաժամը «ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին վերցրած»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Le Figaro-ին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։

«Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում», - ասել է նա ապրիլի 7-ին ֆրանսիական թերթում հրապարակված հարցազրույցում։

Նա նշել է, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ, կտուժեն, բայց առավել մեծ ռիսկի են ենթարկվում զարգացող երկրները՝ տուժելով նավթի և գազի գների բարձրացումից, սննդամթերքի գների բարձրացումից և գնաճի ընդհանուր արագացումից։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան՝ Իրանը գործնականում արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով պարբերաբար անցնում է աշխարհի նավթի և գազի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները