Իրան

Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից սինագոգ է քանդվել

2 րոպեի ընթերցում

Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից սինագոգ է քանդվել

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով քանդվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական Tasnim լրատվամիջոցը, տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից, հայտնում է, որ հրեական սինագոգն «ամբողջությամբ ոչնչացված է»։

Minority Rights Group-ի տվյալներով՝ Իրանում այսօր բնակվում է մոտ 20 հազար հրեա։

Իրանական լրատվամիջոցները ապրիլի 7-ին հայտնել են նաև, որ մայրաքաղաք Թեհրանից արևմուտք գտնվող Շահրիար քաղաքում ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ, իսկ Փարդիս քաղաքում՝ առնվազն վեց մարդ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում