Իրան

ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հարավային Ասալույե շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Հաղորդվում է նաև Մահշահրի նավթաքիմիական գոտու և Մարվդաշտի նավթաքիմիական համալիրի վրա հարձակումների մասին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը խոշոր հարված են հասցրել Իրանի ամենամեծ նավթաքիմիական համալիրին, որը գտնվում է հարավային Ասալույե քաղաքում: Կացի խոսքով՝ այդ օբյեկտը կազմում է Իսլամական Հանրապետության նավթաքիմիական արտադրանքի ընդհանուր ծավալի մոտ 50 տոկոսը:

Իսրայելի օդուժը թիրախավորել է մասնավորապես իրանական նավթաքիմիական «Դամավանդ» և «Ջամ» ընկերությունները՝ Հարավային Փարս գազի հանքավայրի մոտակայքում: Իրանի և Կատարի կողմից մշակվող այդ հանքավայրը աշխարհում հայտնի ամենամեծ գազային հանքավայրն է և ապահովում է Իսլամական Հանրապետության ընդհանուր գազամատակարարման մոտ 70 տոկոսը:

Իրանի պետական ​​լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ հարձակման հետևանքով առաջացած հրդեհները մեկուսացված են, և էական վնասներ չկան։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում