Տնտեսություն

Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ. ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը

2 րոպեի ընթերցում

Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ. ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ տարբեր մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։

«ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, հայտարարագրման վերաբերյալ իրազեկումից բացի, կանդրադառնան նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ ՊԵԿ լիազորությունների շրջանակում»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Իրազեկման հանդիպումների ժամանակացույցը

  • 2026 թվականի ապրիլի 10-ին ժամը 11։00, վայրը՝ ք․ Եղեգնաձոր, Վ․ Գևորգյան 4,
  • 2026 թվականի ապրիլի 14-ին ժամը 15։00, վայրը՝ ք. Սևան, Ս․ Սևանեցի 4ա,  Սևանի բիզնես կենտրոն,
  • 2026 թվականի ապրիլի 15-ին ժամը 15։00, վայրը՝ ք․ Աբովյան, Բարեկամության հրապարակ 1,
  • 2026 թվականի ապրիլի 17-ին ժամը 15։30, վայրը՝ ք․ Կապան, Գ․ Նժդեհի 1, մարզպետարանի շենք,
  • 2026 թվականի ապրիլի 18-ին ժամը 10։30, վայրը՝ ք․ Գորիս, Մաշտոցի 5, մշակույթի տուն։

Միաժամանակ, ապրիլի 8-ից նախատեսված է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կազմակերպել Երևանում՝ Կոմիտաս 35 հասցեում, յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը՝ 17։00-ին։ 

Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:

Հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով։ Այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկման աշխատանքներին զուգահեռ, լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցի տվյալներն ուղարկել [email protected] էլ․հասցեին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում