Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին տեղումնառատ եղանակ է սպասվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին տեղումնառատ եղանակ է սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը, ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ»-ի կենտրոնից՝ նշելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ 

Ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 5-6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 4-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում