Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն նվազեցրել է պողպատե, ալյումինե և պղնձե արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նվազեցրել է պողպատե, ալյումինե և պղնձե արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը

Միացյալ Նահանգները նվազեցրել է պողպատե, ալյումինե և պղնձե արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի չափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2025 թվականին սահմանված 50%-ի չափով մաքսատուրքը կմնա ուժի մեջ Միացյալ Նահանգներ ներմուծվող այն ապրանքների համար, որոնք «առավելապես կամ ամբողջությամբ բաղկացած են» թվարկված մետաղներից։ Այն ապրանքներ նկատմամբ, որոնք միայն մասնակիորեն են բաղկացած այդ մետաղներից, կկիրառվեն 25% մաքսատուրքեր, իսկ արտադրական սարքավորումների կամ էլեկտրացանցերի համար սարքավորումների որոշ տեսակների համար մաքսատուրքի չափը կկազմի 15%։

Մաքսատուրքերը կկազմեն 10% Միացյալ Նահանգներ ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնք պարունակում են բացառապես ամերիկյան արտադրության պողպատ, ալյումին կամ պղինձ: Այն արտադրանքը, որի պողպատի, ալյումինի և պղնձի պարունակությունը չի գերազանցում 15%-ը, մաքսատուրքերով չի հարկվի։

Մեկ այլ փաստաթղթում Սպիտակ տունը պարզաբանում է, որ Մեծ Բրիտանիայում ալյումինից և պողպատից արտադրված ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեն մինչև 25% և 15%՝ կախված պարունակությունից։ Ընդ որում, ուժի մեջ կմնան նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից սահմանված 200% մաքսատուրքերը Ռուսաստանում արտադրված ալյումինե արտադրանքի ներմուծման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում