Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են մարտական ​​բախումները՝ բանակցությունների ֆոնին

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի և Պակիստանի զինվորականների միջև ապրիլի 2-ի երեկոյան ակտիվ մարտական ​​բախումներ են սկսվել, այսպես կոչված, Դյուրանդի գծի երկայնքով (խմբ.՝ Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանը չի ճանաչվում Քաբուլի կողմից) և շարունակվել մինչև ապրիլի 3-ի առավոտյան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության ուժերը, ի պատասխան պակիստանցի զինվորականների հրետակոծության, Դյուրանդի գծի երկայնքով ընկած նրանց դիրքերի վրա են գրոհել Խոստի և Պակտիայի նահանգներից», - մեջբերում է գործակալությունը Seda-e Afghan Telegram ալիքի հաղորդագրությունը։

Ըստ Աֆղանստանի իշխանությունների՝ պակիստանցի զինվորականներն ապրիլի 2-ի երեկոյան ակտիվ ականանետային և հրթիռային գնդակոծություններ են սկսել աֆղանական Կունարի, Պակտիկայի և Խոստի նահանգների վրա։ Աֆղանստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների ժամանակ գործարկվել են անօդաչուներ։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։

Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածության նոր փուլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները Չինաստանի միջնորդությամբ Ուրումչի քաղաքում բանակցությունների հերթական փուլն են անցկացնում սահմանում ստեղծված իրադրության խաղաղ կարգավորման շուրջ:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, համատեղ խորհրդակցությունների գործընթացը կայուն առաջընթաց է գրանցում։

Հայերեն فارسی Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան