Հայտնի են «Տոնապետ» գրական մրցանակաբաշխության հաղթողները

1 րոպեի ընթերցում

Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միությունում անցկացվել է գրողի  անվան  «Տոնապետ»  երրորդ մրցանակաբաշխությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարվա լավագույն պատմվածքի գրական մրցույթի մրցանակաբաշխությանն առաջին մրցանակը շնորհվել է Թերեզա Ամրյանին` «Հեքիաթ լռության մասին» պատմվածքի համար, երկրորդ մրցանակի դափնեկիր է դարձել Շանթ Մկրտչյանը՝ «Մութ մանուշակագույն ագռավը» պատմվածքի համար։

Մրցանակաբաշխությանը երրորդ մրցանակը տրվել է երկու հեղինակի՝ Մարինա Բաղդագուլյանին՝ «Սիրելի աքսոլոտլ» և Դիանա Անդրոմեդային՝ «պատՄվազք» պատմվածքների համար։

Խրախուսական մրցանակի է արժանացել Յոհան Գալստյանը՝ «Պստիկ Սաքոն» պատմվածքի համար։

Երիտասարդական մրցանակի հաղթող է ճանաչվել Վոլոդյա Մկրտչյանը՝ «Սպիտակ դատաստան» պատմվածքի համար։

Եզրափակիչ անցած բոլոր պատմվածքները հրապարակվել են «Կայարան» հանդեսի մարտ ամսվա համարում։

Ժյուրիի կազմում են եղել Մհեր Իսրայելյանը՝ արձակագիր (ժյուրիի նախագահ), Հովհաննես Երանյանը՝ արձակագիր, Աղավնի Գրիգորյանը՝ գրող, երաժիշտ, Դիանա Խաչատրյանը՝ գրականագետ, Գրիշ Սարդարյանը՝ արձակագիր։

Հայերեն

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26