ՀՀ կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել՝ մարզերում մանկապարտեզների նորոգման և նախակրթարանների ստեղծման նպատակով

2 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ 4 մլրդ 52 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել մարզերում 37 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները մեկնարկելու և 5 դպրոցում նախակրթարաններ հիմնելու նպատակով։ Որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 2-ի նիստում՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված կապիտալ ծախսերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն ընդունված որոշման՝ պետական ֆինանսավորում կտրվի նաև դպրոցների և մանկապարտեզների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև «Հրազդան» մարզադաշտի տեխնիկական վիճակի հետազննության համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ են ձեռքբերվելու 74 դպրոցի և 2 մանկապարտեզի նորոգման համար․ այս աշխատանքներին կհատկացվի 513.6 մլն դրամ: Հրազդան մարզադաշտի տեխնիկական վիճակի հետազննության ծառայության արժեքը կկազմի 8.4 մլն դրամ։

Միջոցների մեծ մասը՝ ավելի քան 3,5 մլրդ դրամ, կուղղվի 37 մանկապարտեզի (5-ը՝ Արագածոտնում, 5-ը՝ Արարատում, 2-ը՝ Արմավիրում, 5-ը՝ Գեղարքունիքում, 4-ը՝ Լոռիում, 3-ը՝ Կոտայքում, 3-ը՝ Շիրակում, 2-ը՝ Սյունիքում, 3-ը՝ Վայոց ձորում, 5-ը՝ Տավուշում) հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներին:

Հիմնանորոգվող և վերանորոգվող մանկապարտեզների ցանկը՝ կից:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան