Իրան

Հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկները կոշտ և անտրամաբանական պահանջներ են պարունակում. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկները կոշտ և անտրամաբանական պահանջներ են պարունակում. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը միջնորդների միջոցով ստացել է հակամարտության կարգավորման մասին Միացյալ Նահանգների առաջարկները, որոնք պարունակում են «չափազանց կոշտ և անտրամաբանական» պահանջներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը։

«Միջնորդների միջոցով ստացված հաղորդագրությունները պարունակում են չափազանց կոշտ և անտրամաբանական պահանջներ։ Հետևաբար, իրանցիները դրանց վերաբերվում են ծայրահեղ զգուշությամբ», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Բաղային կրկին հայտարարել է, որ «ներկայում Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ չեն ընթանում»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում