Հայաստան

Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել ավելի քան 3 մլրդ դրամի գույք

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել ավելի քան 3 մլրդ դրամի գույք

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումը՝ պահանջելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամի գույք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ։

Հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզում, 4 տրանսպորտային միջոց, ևս 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, մասնակցություն 2 իրավաբանական անձանցում, շուրջ 1 մլն 290 հազար դրամ ավանդ, բանկի 30 պարտատոմս, 1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում, 6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում