ՀՀ ԿԲ-ն հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրապարակել է 2025 թվականի Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը, որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Վերջինս ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:

Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը: Սա ներառում է որոշումների կայացման գործընթացում դիտարկված տարբեր տնտեսական սցենարների համապարփակ քննարկումը, ինչպես նաև Խորհրդի կողմից «նվազագույն ափսոսանքի» քաղաքականության հայեցակարգի ներքո ռիսկերի կառավարման մոտեցման արդյունքների նկարագիրը:

Կարևորելով Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականության հանձնառությունը՝ զեկույցը ներկայացնում է, տարվա ընթացքում քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ Խորհրդի յուրաքանչյուր անդամի մտածողության փոփոխությունը։

Միևնույն ժամանակ, առաջնորդվելով քաղաքականության հիմնակարգի և որոշումների կայացման գործընթացում հաղորդակցման ու թափանցիկության բարձր չափանիշների ապահովման հանձնառությամբ՝ զեկույցն անդրադառնում է 2025 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող և առավել հաճախ քննարկվող հարցերին: Զեկույցը կազմվել է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԿԲ-ը պատրաստում և հրապարակում է առնվազն նախորդ 12 ամիսների ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:

Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/hy/news/monetary-policy-accountability-report-2025/559/

 

 

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո