Ռուսաստան

Ռուսական կորած Ան-26 ինքնաթիռը բախվել է ժայռին. օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են

1 րոպեի ընթերցում

Ռուսական կորած Ան-26 ինքնաթիռը բախվել է ժայռին. օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են

Ռուսական Ան-26 ռազմական ինքնաթիռը, որի հետ կապն ավելի վաղ կորել էր, բախվել է ժայռին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են վթարի վայրից։

«Ինքնաթիռը բախվել է ժայռին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Մարտի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում Ղրիմի թերակղզու վրայով պլանային թռիչքի ժամանակ կորել էր կապն Ան-26 ինքնաթիռի հետ։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, ավելի ուշ որոնողական-փրկարարական խումբը հայտնաբերել է վթարի վայրը։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ անձնակազմի վեց անդամները և 23 ուղևորները զոհվել են։

Ինքնաթիռին խոցող ներգործություն չի եղել։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Դեպքի վայրում աշխատում է ռազմական գերատեսչության հանձնաժողովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում